211652_close_icon
views-count71473 դիտում article-date 23:20 14-02-2019

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. ձյան մեջ հայտնված անօգնական վիճակում գտնվող երիտասարդ զույգին ու նրանց ընկերոջը Վալենտինի օրով օգնության հասան ՃՈ վաշտի հրամանատարն ու տեսուչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1 –ին դասակի տեսուչ Դավիթ Գալոյանը Սևանի վարչական տարածքում ծառայություն կատարելիս է եղել, երբ նրան է մոտեցել մի երիտասարդ ու հայտնել, որ ինքը և իր ընկերը Ռուսաստանի Դաշնության մի զբոսաշրջիկի հետ մնացել են Սևանի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանը իր ծառայողական Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով երիտասարդի հետ մոտեցել են ձյան մեջ թաղված Skoda-ին, որպեսզի այն հատուկ ճոպանի միջոցով դուրս բերեն երթևեկելի գոտի, սակայն դաշտամիջյան այդ ճանապարհն այնքան սառած է եղել, որ անգամ Toyota-ն չի կարողացել ձյան մեջ թաղված ավտոմեքենան դուրս բերի: Տեսուչ Դ. Գալոյանը իրավիճակի մասին տեղեկացրել է վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանին, ով ծառայողական Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով օգնության է հասել և ճոպանի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդն ու նրա ընկերը ասում էին. «Մի ժամից ավելի է՝ թաղվել էինք էստեղ, կարծես անապատում լինեինք ու չգիտեինք ինչ անեինք. ոչ համար գիտեինք, ոչ հասցե: էս սառնամանիքին բաց երկնքի տակ էինք մնացել: Լավ էր՝ ճանապարհային ոստիկանի ավտոմեքենան տեսա ու մոտեցա օգնություն խնդրեցի ու մարդիկ, իսկական հային վայել, մեզ օգնեցին: Շնորհակալություն ենք հայտնում ճանապարհային ոստիկաններին և ասում՝ Իրոք հալալա տղերքին: Եթե ուրիշը պատմեր, կմտածեի որ գույները խտացնում են, բայց մենք մեր մաշկի վրա զգացինք, որ ճանապարհային ոստիկանությունը ամուր կանգնած է անօգնական վիճակում գտնվող քաղաքացիների թիկունքին: Վարորդի ընկերն էլ կատակով ասում էր. «Վալենտինի օրով լռվել էինք ձների մեջ ու եթե Գաի տղերքը չգային, սառելու էինք, դառնայինք հյուսիսային բևեռի արջ: Լավ էր՝ տղերքն եկան ու Վալենտինի օրով մեզ իսկական նվեր արեցին»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր