1111 դիտում
12:01 15-02-2019
Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
Ամբողջ աշխարհը 2002 թվականից ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի օր։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ յուրաքանչյուր տարի Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է մինչև 18 տարեկան 80-100 երեխա: Մանկական բոլոր քաղցկեղների գրեթե 40%-ը լեյկեմիաներն են, որոնց բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով և ապահովում է մոտ 75-80% կատարյալ առողջացում մանուկների մոտ։
Մանկական տեղակայված ուռուցքների թիվը կազմում է տարեկան մոտ 40-50 առաջնակի դեպք, որոնցից առավել հաճախ հանդիպողները Կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, սարկոմաները, երիկամի ուռուցքներն են։
Ներկայումս Հայաստանում հնարավոր է դարձել իրականացնել այս երեխաների լիարժեք բուժումը ստանդարտացված ամերիկյան և եվրոպական սխեմաներով, իրականացնել բարձր դոզային քիմիաթերապիա։
2018 թվականից հայ երեխաներին հասանելի դարձավ նաև ոսկրածուծի աուտոտրանսպլանտանցիան։
Օրեր առաջ ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» միավորվերցին մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունները, որպեսզի է՛լ ավելի համախմբված տարվի պայքարը մանկական քաղցկեղի դեմ և հայ մանուկներն այլևս ստիպված չլինեն մեկնել արտերկիր բուժում ստանալու համար։
Երեխաների բուժման մեջ անգնահատելի է «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի դերը, որը լիարժեք հոգում է երեխաների բուժման ծախսերը։ Շուտով հիմնադրամի և այլ բարերարների աջակցությամբ Արյունաբանական կենտրոնումում կստեղծվի մանկական քաղցկեղի առաջին պալիատիվ ծառայությունը։
Ուռուցքաբանության ոլորտը գերակայություն է առողջապահության նախարարության ներկայիս քաղաքականության մեջ: Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ 2019 թվականից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերման դաշտում կատարվել են լրջագույն փոփոխություններ` ապահովելով չգրանցված, սակայն կենսականորեն անհրաժեշտ դեղերի հասանելությունը:
Այսպիսով` մանկական քիմիաթերապիան պատշաճ կազմակերպելու համար ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատուի կողմից որպես առաջնահերթություն ներկայացված չգրանցված դեղերի համար 2019 թվականին իրանացվել է 14 անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով: Միաժամանակ, նախարարությունը սերտ համագործակցում է Հայաստան-Արցախ հիմնադրամի հետ, որի շնորհիվ տարվա սկզբից արդեն երեխաներին տրամադրվել են հակաուռուցքային դեղեր:
Նմանատիպ նյութեր
1286 դիտում
12:17 04-02-2023
Հայաստանում տարեկան արձանագրվում է քաղցկեղի՝ միջինը 7700 նոր դեպք. Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է
2739 դիտում
13:44 15-02-2017
Այսօր Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
3085 դիտում
12:19 04-02-2018
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
Այս բաժնից
565 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը