Ավտովթար Երևանում․ բախվել են Lexus-ը, բեռնատար Volvo-ն և Honda-ն․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, փետրվարի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Հալաբյան փողոցում բախվել են Lexus մակնիշի 35 VN 682 համարանիշի, Honda մակնիշի 34 QZ 886 համարանիշի և բեռնատար Volvo մակնիշի 533 AC 61 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել Volvo-ի և Lexus-ի վարորդները, քաղաքaցիներ ու 1-03 շտապօգնության բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչներ Գագիկ Սերոբյանը Հայկ Սենեքերիմյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանում է հերթապահ խումբը։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի