15449 դիտում
23:42 12-04-2024
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Օրբելի փողոցում բախվել են «BMW»-ն, «Volvo»-ն, «Hyundai Elentra»-ն, «Ford Escape»-ն ու «Honda»-ն․ «Volvo»-ի վրա եղել են դիվանագիտական համարանիշներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 12-ի, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում 31-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Օրբելի փողոցի թիվ 67/2 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Volvo», «Hyundai Elentra», «Ford Escape» և «Honda» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրակարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով նշված գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+