1183 դիտում
16:25 15-02-2019
Արարատ Միրզոյանը և Բերնհարդ Մաթիաս Քիսլերը քննարկել են հայ-գերմանական գործակցության օրակարգը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:
Ողջունելով դեսպանին` Արարատ Միրզոյանը փաստել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են դինամիկ և բովանդակալից: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը տարիներ շարունակ Հայաստանի Ազգային ժողովին աջակցելու և մեր երկրում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար:
Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, փոխանցել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի` Գերմանիա այցի հրավերը, որն օրենսդիր մարմնի ղեկավարը սիրով ընդունել է: Նա կարևորել է խորհրդարանական կառավարման համակարգին անցած Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությունը, մասնավորապես ընդգծել Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ազգային ժողովի աշխատակազմի և բյուջետային գրասենյակի ետ համատեղ աշխատանքը` հավելելով, որ այն ընդլայնելու նպատակ ունեն:
Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի առավել ակտիվացումը, պատգամավորական բարեկամական խմբերի փոխայցերն ու փորձի փոխանակումը: Զրուցակիցները համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ հավելյալ քայլեր ձեռնարկելու, նոր` ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:
Նմանատիպ նյութեր
1099 դիտում
16:52 08-12-2015
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին
1070 դիտում
20:07 09-11-2016
Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին
931 դիտում
17:44 27-03-2023
Արարատ Միրզոյանը Չեխիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործակցության հարցը
Այս բաժնից
1135 դիտում
21:10 01-02-2025
Այսօր փաստացի արձանագրվեց, որ մարդիկ կարող են հանգիստ երթևեկել ՝ վճարելով 100 դրամ․ Մարության
1630 դիտում
20:44 01-02-2025
Վարդապետ Գուջանյանը սպանվել է սիրիացի բանվորների կողմից. հայտարարություն