3628 դիտում
20:54 15-02-2019
Հ.18 երթուղու վերջնակետը Մուշականից կտեղափոխվի Վարդաշենի 6-րդ փողոց
Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.61 երթուղին սպասարկող ընկերության սնանկ ճանաչվելու պատճառով երթուղու գործունեությունը ս.թ. փետրվարի 18-ից կդադարեցվի:
Նշված երթուղուց օգտվող Վարդաշեն թաղամասի որոշակի հատվածի (6-րդ, 9-րդ փողոցներ) բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ավտոբուսային հ.18 երթուղու վերջնակետը Մուշականից կտեղափոխվի Վարդաշենի 6-րդ փողոց (միկրոավտոբուսային հ.61 երթուղու վերջնակետ):
Միկրոավտոբուսային հ.61 երթուղուց օգտվող մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված