139554 դիտում
10:03 20-11-2019
Երևանում 20-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, Mercedes-ով բախվել է վթարի վայրում աշխատանքներ կատարող Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների Toyota-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:20-ի սահմաններում Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Արևյանը իր վարած Mercedes մակնիշի 29 ՏՏ 238 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 2 հասցեում՝ թունելի սկզբնամասում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla մակնիշի 273 II 02 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota Corolla-ն հաշվառված է ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում, իսկ ավտոմեքենան ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված էր, քանի որ ճանապարհային ոստիկանները մեկ այլ վթար են ձևակերպելիս եղել, երբ Mercedes-ը բախվել է նրանց ավտոմեքենային:
Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) ամենաբարձր աստիճանի, ինչի համար նա վարչական պատասխանատվության է ենթարկվելու 200 հազար դրամի չափով:
Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Մինչ այդ և վթարից հետո տեղում ծառայություն են կատարել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Արտյոմ Սիմոնյանն ու տեսուչ Արմեն Գրիգորյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+