211652_close_icon
views-count8839 դիտում article-date 09:02 16-02-2019

Փաշինյանի հիմնական խորհրդատուն Տեր-Պետրոսյանն է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում բավական շատ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի տեսքով քաղաքական ասպարեզ է վերադարձել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ խոսակցություններն ավելի ակտիվացան, երբ պաշտոններ ստացան ակնհայտ «լևոնական» գործիչներ (Տիգրան Հակոբյան, Վլադիմիր Կարապետյան և այլն): «Փաստ» թերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ այս խոսակցություններում կան ճշմարտության տարրեր. բանն այն է, որ իր որոշումների մեծ մասի առումով, հատկապես արտաքին քաղաքականության հետ ասոցացվող, վարչապետի հիմնական խորհրդատուն Տեր-Պետրոսյանն է: Մեր տեղեկություններով, Փաշինյանը օրվա մեջ կոնկրետ ժամանակահատվածում «Պապիի» հետ հեռախոսային կոնսուլտացիաներ է կազմակերպում: Ըստ օդում կախված լուրերի, հենց Տեր-Պետրոսյանն է դեռևս հունիսին Փաշինյանին հուշել Ռոբերտ Քոչարյանին խաղից արագ հանելու գաղափարը՝ քաղաքական դաշտում նրա ակտիվացումը կանխելու համար: Ի դեպ, առաջին նախագահը վերջին շրջանում բավական ակտիվ կուլիսային հանդիպումներ է ունենում, օրինակ՝ նախօրեին նա հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ՝ դեսպանի նախաձեռնությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր