211652_close_icon
views-count2683 դիտում article-date 10:18 16-02-2019

Լայնածավալ օպտիմալացում. Մարզպետարանների աշխատակազմի մինչև 30 տոկոսը կկրճատվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպտիմալացման` աշխատակազմի մինչև 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ: Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից: Ըստ մեր տեղեկությունների` կրճատումների ժամանակ շեշտը դրվելու է այն բաժինների և վարչությունների վրա, որոնք ուռճացված են, այսինքն` շատ ավելի մարդիկ կան աշխատող, քան իրականացվող գործառույթների համար հարկավոր է: Կրճատումներ են լինելու այն բաժիններում, որտեղ գործառույթները կրկնվում են: Օրինակ` գոյություն ունի իրավաբանական առանձին բաժին, և կա վարչություն, որը իր մեջ ներառում է նաև իրավաբանի հաստիք: Օպտիմալացման հետ կապված կրճատումներ լինելու են նաև տեղակալների մասով: Յուրաքանչյուր մարզպետ ունի 3 տեղակալ, որն ավելի քան ճոխություն է այս պայմաններում: Դա իրենից ենթադրում է նաև տեղակալների վարորդների հաստիքների կրճատում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր