211652_close_icon
views-count56944 դիտում article-date 22:59 16-02-2019

Արտակարգ դեպք Երևանում. 33-ամյա տղամարդը դաժան ծեծի հետևանքով՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծայրահեղ ծանր վիճակում՝ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Գ. Շամշյանի տեղեկություններով, այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի բնակիչ, 33-ամյա Ալբերտ Մարկոսյանն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Մարկոսյանը տանն է եղել, երբ մորը ասել է, թե «մի պահ դուրս գամ, կվերադառնամ» ու կարճ ժամանակ անց մայրը տղային հայտնաբերել է ծեծված, սակայն փորձել են տան պայմաններում բժշկական օգնություն ցուցաբերել և երբ զգացել են, որ վիրավորի վիճակը ծանրանում է, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի և բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր