13392 դիտում
21:02 17-02-2019
Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը. ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ Դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձեկ է ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23 տարեկան որդուն՝ Հարություն Մաշադյանին, դատախազության համակարգում աշխատանքի անցնելու աղմկահարույց թեմային, որը վերջին երկու օրերին մամուլի ամենաքնարկվող թեմաներից մեկն է դարձել:
Հաղորդագրության մեջ նշված է.
«Քանի որ մի շարք պարզաբանումներից հետո որոշ լրատվամիջոցներ և սոցիալական
ցանցերի տեղյակ ու անտեղյակ օգտատերեր, չիմացության արդյունքում կամ
հատկապես մանիպուլյացիաների մեթոդներին դիմելով, ոչ ճշգրիտ ներկայացրին և
շահարկման առարկա դարձրին Հարություն Մաշադյանի`դատախազության համակարգում
աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը, հարկ ենք համարում
լրացուցիչ պարզաբանել հետևյալը.
Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված
կարգով բոլոր ընթացակարգերը։
Հարություն Մաշադյանը ծնվել է 1995թ.-ին։
2010թ.-ին Հարություն Մաշադյանը ավարտել է թիվ 35 միջնակարգ դպրոցը,
այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։
2013թ.-ի հուլիսի 2-ին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝
2015թ.-ին։ Այնուհետև շարունակել է ուսումը և 2016թ-ին ավարտել է ԵՊՀ-ն՝
ստանալով բակալավրի որակավորում։
2017թ-ին սահմանված կարգով ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների
ցուցակում։ 2017թ-ի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան։
2018թ.-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության
դատախազ։
2019թ.-ի փետրվարի 4-ին փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական
դատախազության դատախազի պաշտոնին։
Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունման հետ կապված՝ Հարություն Մաշադյանի
տարիքին, նշենք, որ 2007թ.-ի մայիսին ուժի մեջ մտած և 2018թ. ապրիլին ուժը կորցրած
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ դատախազ կարող էր
նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի
Հանրապետության այն քաղաքացին, ով`
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված
մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ
նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու
համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են
օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է գրական հայերենին։ Այսինքն՝ տարիքային ցենզ նախատեսված չի եղել:
Ինչ վերաբերում է 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու՝ օրենսդրական
ընդհանուր իրավադրույթին, ապա այն սահմանվել է 2018 թվականի ապրիլի 9-ին
ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի 33-րդ հոդվածով,
այսինքն մինչ այդ գործած իրավահարաբերությունների վրա չի կարող տարածվել.
վատթարացման առումով օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ»:
Նմանատիպ նյութեր
8198 դիտում
16:34 17-02-2019
Հարություն Մաշադյանը Երևանի կայազորի զինվորական դատախազը չէ. ՀՀ դատախազության պարզաբանումը
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված