3173 դիտում
11:17 18-02-2019
Ակունք համայնքի ղեկավարի թեկնածու Նիկոլա Խաչատրյանը հաղթել է 5 ձայնի առավելությամբ
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում 2019 թվականի փետրվարի 17-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունն ընթացել է 5 թեկնածուների միջեւ: Անզիջում ու լարված պայքարում ընդամենը 5 ձայնի առավելությամբ մերձավոր մրցակցին հաղթել է անկուսակցական, Ակունքի գյուղապետարանի աշխատակից Նիկոլա Խաչատրյանը:
Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/964609.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ-ից, նախնական տվյալներով Ակունքում գրանցված 3076 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 2020-ը: Անկուսակցական, Ակունքի գյուղապետարանի աշխատակից Նիկոլա Խաչատրյանը շահել է 561, անկուսակցական, Ակունքի մշակույթի տան տնօրեն Նորիկ Հայրապետյանը՝ 556, Ակունք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ անդամ Կարեն Սիմոնյանը՝ 469, անկուսակցական Արեգ Մկրտչյանը՝ 274, Ակունքի նախկին գյուղապետ, ԲՀԿ անդամ Ստեփան Ղազարյանը՝ 136 ձայն: 25 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով: Ընտրություններն անցել են օրենքով սահմանված կարգով, առանց խախտումների կամ լուրջ միջադեպերի:
Նմանատիպ նյութեր
2853 դիտում
10:32 18-02-2019
Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրություններում բացարձակ առավելությամբ հաղթել է Արամ Մելքոնյանը
3317 դիտում
10:22 10-12-2018
Ճամբարակ խոշորացված համայնքում «Իմ քայլը» դաշինքը հաղթել է բացարձակ առավելությամբ՝ 83 տոկոս ձայներով
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված