1235 դիտում
12:56 18-02-2019
Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ
Փետրվարի 15-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը, ինչպես նաև ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին փետրվարի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:
Արագածոտնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում» թեմայով շտաբային ուսումնավարժությունն ամենամյա պլանով նախատեսված ժամանակահատվածում իրականացնելու համար:
Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին:
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 263 զանգ, որից 23-ը՝ արտակարգ դեպք-պատահար:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ «911» ծառայությունում նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 23080 զանգ, սպասարկվել է 557 ահազանգ, որից 87-ը՝ արտակարգ բնույթի:
Երևան քաղաքի փրկարարական վարչությունում նույն ժամանակահատվածում գրանցվել է 28 հրդեհի դեպք և 18 ճանապարհատրանսպորտային պատահար:
Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը զեկուցեց, որ Շիրակի մարզում նոր հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման համար արդեն կատարվել են հողահատկացումներ, և ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության 2019-2021 թթ. ծրագրի շրջանակներում շուտով կմեկնարկեն շինարարական աշխատանքները:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը կարևորեց փրկարար ծառայության համագործակցությունը գործադիր իշխանության տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել առաջադրված խնդիրները:
Արտակ Նահապետյանը շնորհավորեց մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետերին, որոնք ռոտացիոն կարգով նշանակվել են այլ մարզային վարչություններից ու փրկարար ծառայության կենտրոնական ապարատից, ինչպես նաև խոսեց փրկարար ծառայությունում մեկնարկած կառուցվածքային փոփոխությունների մասին:
Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները և տվեց մի շարք հանձնարարականներ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին կադրային քաղաքականությանը, գույքի և տեխնիկայի սպասարկման ու օգտագործման վերաբերյալ հարցերին, ինչպես նաև աշխատանքային կարգապահությանը և այլ հարցերի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1308 դիտում
16:01 12-05-2022
ԱԻ նախարարն այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն և հրշեջ փրկարարական ջոկատներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6587 դիտում
12:28 21-11-2019
Կապիտալ վերանորոգվել են 34 հրշեջ-փրկարարական ջոկատներ. տնտեսվել է 300 միլիոն դրամ. ԱԻՆ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
940 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին