1975 դիտում
18:35 18-02-2019
Երևանում կայացավ Մեդիայի և Մարքեթինգի վերաբերյալ սեմինարը՝ ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ-ի և ԱՖԱ-ի մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փետրվարի 14-ից 15-ը Երևանում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ մեդիայի և մարքեթինգի գծով սեմինար՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ՈՒԵՖԱ-ի և Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Սա UEFA GROW Communications ծրագրի շրջանակներում հերթական սեմինարն էր, որն այս անգամ ևս նախաձեռնվել էր ՈՒԵՖԱ-ի կողմից և նպատակ ուներ ապահովել ՀՖՖ և ԱՖԱ միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև միտված էր ամռանը Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի ընթացքում մեդիա-մարքեթինքային ծրագրերի քննարկմանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից սեմինարի կազմակերպումն ու անցկացումն ապահովել էին ՀՖՖ Հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը և ՀՖՖ Մարքեթինգի, զարգացման և խթանման բաժնի պետ Խաչիկ Թադևոսյանը:
Սեմինարի երկու օրերի ընթացքում իրենց մասնակցությունն ունեցան նաև ՀՖՖ Առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ինչպես նաև ՀՖՖ տարբեր ստորաբաժանումների այն աշխատակիցները, որոնք լայն ներգրավվածություն են ունենալու Մ-19 մրցաշարի մեդիա-մարքեթինգային և կազմակերպչական հատվածին:
ՈՒԵՖԱ-ն ներկայացնում էր ՈՒԵՖԱ-ի Ազգային ասոցիացիաների հաղորդակցության մասնագետ Մոնիկա Մխիթարյանը, իսկ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան՝ ԱՖԱ կազմակերպչական հարցերով մասնագետ Հեյդի Թրումանը և տարբեր տարիքային հավաքականների հաղորդակցության մասնագետ Քեթրին Ստյուարտը:
Ներկա էր նաև Elinds Sports Communications կազմակերպության խորհրդատու Մարկ Ուորդը, որը սերտորեն համագործակցում է ՈՒԵՖԱ-ի hետ GROW ծրագրի շրջանակներում:
Սեմինարի ընթացքում ԱՖԱ-ի ներկայացուցիչները կիսվեցին Եվրոպայի Մ-17 եզրափակիչ փուլի մրցաշարի մեդիա-մարքեթինգային աշխատանքների կազմակերպման նրբություններով, որոնց մի մասը, անկասկած, կիրառելի կլինեն նաև ՀՖՖ-ի համար:
Քննարկվեցին մրցաշարի կազմակերպման նպատակներին համապատասխան մեդիա-մարքեթինգային ծրագրերի իրականացման ամենաճիշտ և օգտակար ձևերը, նախանշվեցին մոտակա անելիքները և մրցաշարի լուսաբանման ու խթանման հետագա քայլերը:
Շատ կարևոր դերակատարում ունեցան Մոնիկա Մխիթարյանը և Մարկ ՈՒորդը, որոնց շնորհիվ սեմինարն անցավ ինտերակտիվ ձևաչափով:
Սեմինարի տարբեր մասնակիցների կարծիքներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութում` ստորև.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7892 դիտում
19:24 01-11-2016
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (ԱՖԱ) մեղադրանք է ներկայացրել Մոուրինյոյին
1967 դիտում
12:42 22-08-2019
Կառավարությունը ներմուծման մաքսատուրքից ազատեց արգելակման կոճղակներ արտադրող «ԱՖԱ» ընկերությանը
Այս բաժնից
2212 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2866 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2392 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում