3305 դիտում
11:31 19-02-2019
ՀՀ-ն անցել է «կարմիր գիծը». ևս մի բացասական կնճիռ՝ հայ-ամերիկյան ոչ միանշանակ հարաբերություններում. Էդուարդ Աբրահամյան. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Այս հայտարարությունից ավելի բացասական արձագանքը կարող էր միայն ուղիղ մեղադրանքը լինել: Այո, պետք է արձանագրել, որ սիրիական առաքելությամբ Հայաստանը հայ-ամերիկյան ոչ միանշանակ հարաբերություններում ևս մի բացասական կնճիռ ավելացրեց: Ես ակտիվ նամակագրական կապի մեջ եմ վաշինգտոնյան Հանրապետական ուղղվածություն ունեցող ուղեղային կենտրոնների ազդեցիկ փորձագետների հետ, որոնք ներգրավված են ԱՄՆ-Եվրասիական ռազմավարության վերաիմաստավորման և վերաձևակերպման գործընթացի մեջ:
Նշածս փորձագետների մեծ մասի համար Հայաստանն այս քայլով անցել է «կարմիր գիծը»»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել «ԱՐԴԻ» հիմնադրամի Եվրո-ատլանտյան հետազոտությունների ծրագրի համակարգող, Բրիտանական Լեսթերի Համալսարանի Անվտանգություն, հետախուզություն և ռազմավարական հետազոտություններ բաժնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանը՝ անդրադառնալով օրերս ԱՄՆ Պետդեպի արձագանքին ՀՀ սիրիական մարդասիրական առաքելությանը:
Աբրահամյանն այն կարծիքին է, որ Հայաստանի ներգրավումը Սիրիայում՝ առանց ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կազմակերպությունների համապատասխան մանդատի, քաղաքական և իմիջային մեծ բացասական հետևանքներ է ունենալու երկրի համար:
«Ռուսաստանի դիրքերը, փաստորեն, Սիրիայում ամրապնդելու, Ասադի հետ որևէ գործարքի մեջ մտնելու գինն ինչո՞ւմ է, այլ կերպ ասած, ի՞նչ է ստանում Հայաստանն այս քայլի դիմաց, որը միանշանակ մեծ վնաս հասցրեց կոլեկտիվ Արևմուտքի հետ Հայաստանի, առանց այն էլ, մշուշոտ հարաբերություններին»,-ասել է նա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1378 դիտում
09:41 18-09-2014
Օդային ուղևորափոխադրումների բացասական սալդոն գերազանցել է անցած տարվա ցուցանիշը. «168 ժամ»
1212 դիտում
10:12 03-02-2015
ԵՏՄ-ն որևէ բացասական ազդեցություն չունի և չի էլ ունենա. Է. Սանդոյան. 168 Ժամ
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»