1138 դիտում
10:23 30-01-2014
Ներքին լսարանի աչքում խաղաղության գործընթացը քողարկելու համար շփման գիծը վատ լուրերի և լարվածության աղբյուր է դարձել. «168 ժամ»
«168 ժամ»-ը գրում է. «Վերջին տարիներին շփման գիծը դարձել է «բեմահարթակ», վատ լուրերի և լարվածության աղբյուր, ինչը ներքին լսարանների աչքում ստվերում է այն ամենն, ինչ տեղի է ունենում խաղաղության գործընթացում»,-մեր թղթակցի հետ զրույցում ասել է Լոնդոնի «Հաշտեցման ռեսուրսներ» խաղաղասիրական կազմակերպության Կովկասյան ծրագրի նախկին ղեկավար, քաղաքագետ Լոուրենս Բրոերսը՝ անդրադառնալով ԼՂՀ-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած վերջին ողբերգական միջադեպին։
Անգլիացի փորձագետը կարծիք է հայտնել, թե շփման գծում զինադադարի խախտումները հակամարտությունն օրակարգում պահելու լավագույն միջոցն են, ինչը նա վերագրել է թե ադրբեջանական, թե հայկական կողմին։ Բրոերսի կարծիքով՝ դրանով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ամրապնդում են իրենց կարգավիճակն ու լեգիտիմությունը միջազգային դիվանագիտական շրջանակներում։ Իսկ հարցին, թե արդյոք ճի՞շտ է այդպիսի միջադեպերից հետո Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելը, նա պատասխանել է. «Իհարկե, այսպիսի դեպքը բանակցությունների համար անբարենպաստ մթնոլորտ է ստեղծում, բայց ես Հայաստանի համար այլընտրանք չեմ տեսնում»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6976 դիտում
21:51 07-11-2019
Նիկոլը ապագայում դատվելու ա՝ նաև պետական հանցագործություն քողարկելու և չհայտնելու համար...Մենուա Հարությունյան
Այս բաժնից
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
655 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
706 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան