211652_close_icon
views-count58848 դիտում article-date 13:13 20-02-2019

Արտակարգ դեպք Երևանում. Վահագն Չախալյանը կասկածվում է էլիտար շենքեր կառուցող «Եռանավ» ՍՊԸ-ի փոխտնօրենին ծեծի ենթարկելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 19-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օը, ժամը 12։30-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Գուրգեն Մելքոնյանի և մեկ այլ քաղաքացու միջև, ինչի հետևանքով Գ. Մելքոնյանը մարմնական վնասվածքներ է ստացել։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Պավել Օրդյանի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ենոքյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողները՝ դասակի հրամանատար Գևորգյանի գլխավորությամբ պարզել են, որ Գ. Մելքոնյանի հետ վիճաբանել և նրան մարմնական վնասվածքներ է պատճառել Վահագն Չախալյանը։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վ. Չախալյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մելքոնյանն աշխատում է «Եռանավ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն, ով զբաղվում է էլիտար շենքեր կառուցելով, իսկ Վ. Չախալյանը հանրությանը հայտնի «Կամք» նախաձեռնության համակարգողն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր