211652_close_icon
views-count27511 դիտում article-date 21:31 24-02-2019

Փրկենք Դավիթաշենը «Սարի թաղ» կամ նմանատիպ այլ թաղամաս դառնալուց. Ռաֆայել Գևորգյան

Ռաֆայել Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս Նամակը հասցեագրվում է անձամբ՝ Երևանի Քաղաքապետ՝ Հայկ Մարությանին, Գլխավոր ճարտարապետ՝ Արթուր Մեսչյանին, և Դավթաշեն համայնքի Թաղապետ Միքայել Թումասյանին: Հարգելի Պարոնայք՝ Այս նամակին կից ուղարկում եմ նկարներ որոնք արված Դավթաշեն համայնքում: Իմ ունեցած տեղեկություններով տարածքում նախատեսվում է կառուցել բնակելի տներ ու եկեղեցի և այս պահի դրությամբ կա նաև փոքրիկ մատուր: Հանդիսանում եմ Դավթաշեն 1-ին թաղամաս, 60/4 տան սեփականատեր և իմ սեփական տարածքը նույնպես ներառված է տվյալ նկարներում: Այժմ իմ խնդրանքը հետևյալն է՝ արդյո՞ք գոյություն ունի կամ կարող է պատրաստվել տարածքի մի այնպիսի ԳԾԱԳԻՐ որտեղ ներառված կլինեն բոլոր ճանապարհները, մայթեզրները, ծառերը, կանգառները, կոմունիկացիաների անցկացման ուղիները և այնպիսի քաղաքաշինական նորմեր, որոնց շնորհիվ կարելի լինի երաշխավորել այդ թաղամասին ճարտարապետական ապագան: Երկրորդ հարց և խնդրանքս հետևյալն է՝ տվյալ տարածքում մոտ ապագայում ԾԱՌԱՏՈՒՆԿ նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այն բանի համար, որ Դուք սրտացավ վերաբերմունք կցուցաբերեք այս կուսական միջավայրի նկատմամբ և կփրկեք այն «Սարի թաղ» կամ նմանատիպ այլ թաղամաս դառնալուց»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր