Հին ընկերության քաղցր հուշերով. Երևանում հանդիպեցին 50 տարի առաջ բուհը ավարտած ուսանողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 24-ին, Երևանի Ազատության հրապարակում հանդիպեցին 50 տարի առաջ՝ 1969 թվականին, Գյուղինստիտուտի ագրոքիմիա և հողագիտություն բաժնի ուսանողները: Ցավոք ներկա էին 26 հոգուց 16-ը, քանի որ մյուսները մահացել են:
Ներկա էր նաև դասախոս Սերգեյ Երիցյանը, ով պատմում էր ներկաների մասին, կարոտով հիշում այդ տարիները, քանի որ տվյալ բաժնի առաջին և վերջին ուսանողներն են եղել:
Հանդիպելու նպատակը մեկը մյուսից տեղեկանալն էր, հիշել ուսանողական տարիները, անցած գնացածը: Զրույցները շարունակվեց խնջույքի սեղանի մոտ՝ խոստումով, որ եթե անգամ չկարողանան հանդիպել, գոնե կապ կպահեն միմյանց միջև:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի