211652_close_icon
views-count6029 դիտում article-date 23:00 25-02-2019

Մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքը հնարավորություն կտա կատարել հետազոտություններ, որոնք նախկինում հասանելի չէին Արցախի Հանրապետությունում

Արդեն 3 ամիս է Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» -ում գործում է գերժամանակակից մագնիսառեզոնանսային շերտագրիչը: Այն աշխարհահռչակ «General Electric» ընկերության Signa Creator, 1,5 տեսլա հզորությամբ, նոր սերնդի բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված սարքավորում է, որը հնարավորություն է տալիս ստանալ պատկերների կատարյալ որակ և իրականացնել ճշգրիտ ախտորոշում: Մագնիսառեզոնանսային շերտագրիչը անվնաս է և չունի ռենտգեն ճառագայթային բեռնվածություն, հետազոտման համար օգտագործվում են իմպուլսներ, որոնք թույլ են տալիս հետազոտությունը դարձնել թիրախային՝ կոնկրետ նշված հատվածով և մաքսիմալ ինֆորմատիվ: Signa Creator մագնիսառեզոնանսային շերտագրիչը անփոխարինելի է գլխուղեղի, ողնուղեղի, փափուկ հյուսվածքների, որովայնի, փոքր կոնքի օրգանների և հոդերի ուսումնասիրման ժամանակ: Ներդնելով մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքը, սահմանվել է հետազոտության արժեքը առանց կոնտրաստ նյութի 50 000 դրամ՝ մեկ հատվածի համար, կոնտրաստ նյութով 75 000 դրամ, իսկ յուրաքանչյուր հաջորդ հատվածի համար՝ 25 000 դրամ, ընդ որում հետազոտությունը իրականացվում է պլանային կարգով՝ բոլոր ԱՀ քաղաքացիներին անկախ սոցիալական պատկանելությունից համավճարի սկզբունքով, գործող գնացուցակի 50% քաղաքացու կողմից վճարովի և 50% պետական պատվեր հարաբերակցությամբ։ 2018 թվականի դեկտեմբերից առ այսօր մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքի միջոցով 137 անձի կատարվել է 152 հետազոտություն: Մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքի ներդրումը կարևորագույն քայլ է ԱՀ առողջապահության ոլորտում, որը ի թիվս վերջին նորամուծությունների համարվում է համակարգի ձեռքբերումներից մեկը: Այն հնարավորություն կտա կատարել հետազոտություններ, որոնք նախկինում հասանելի չէին Արցախի Հանրապետությունում: [b]Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր