211652_close_icon
views-count1662 դիտում article-date 18:03 25-02-2019

Հանրապետության նախագահին հավատարմագրերն է հանձնել Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին: Շնորհավորելով ԱՄԷ դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Մուհամմադ Իսա Ալ Զաաբին պաշտոնավարման ընթացքում իր փորձն ու մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բազմաոլորտ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Նախագահ Արմեն Սարգսյանը, հիշատակելով վերջերս Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած իր այցը, բավականին արդյունավետ ու հաջողված քննարկումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, ասել է, որ դրանց իրականացումն ավելի մեծ տեմպ կհաղորդի երկկողմ դինամիկ զարգացող համագործակցությանը: Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին՝ զրուցակիցները որպես համագործակցության գերակա ուղղություններ, մասնավորապես, առանձնացրել են բարձր տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության, այլընտրանքային էներգիայի ոլորտները։

Նմանատիպ նյութեր