ԱԱԾ-ն Պետական վերահսկողական ծառայության 2 աշխատակցի է բերման ենթարկել. նրանք պատասխանատու պաշտոնյաներ են
Այսօր՝ փետրվարի 26-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ ԱԱԾ-ն Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի է բերման ենթարկել ԱԱԾ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ոչ թե 4, այլ 2 հոգու։
Նրանք են՝ Պետական ծառայության բաժնի պետ Սամվել Ադյանը և մեկ այլ բաժնի պատասխանատու Գևորգ Խաչատրյանը ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: