1536 դիտում
09:55 27-02-2019
ԱԺ-ում այս շաբաթ ևս հյուրընկալելու են կառավարության անդամներին․ հատկապես սպասում են Վալերիյ Օսիպյանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կհանդիպի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Սա գործադիր-օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հերթական հանդիպումն է:
Ընդ որում, հատկանշական է այն փաստը, որ այս հանդիպմանը հնարավոր է ներկա չգտնվեն «Իմ քայլի» առանցքային դեմքերը՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ: Բանն այն է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով փետրվարի 25-ից 27-ը մեկնել է Մոսկվա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սա այս շաբաթվա միակ հանդիպումը չի լինելու։ Մինչև շաբաթվա վերջ խմբակցությունը ծրագրում է հանդիպել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին։
Պատգամավորները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին, թե հատկապես սպասում էին ՀՀ ոստիկանապետի հետ հանդիպմանը, չնայած այն վարչապետին կից կառույց է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5632 դիտում
11:25 05-07-2019
Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ Վալերիյ Օսիպյանին Ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին
Այս բաժնից
1066 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»