211652_close_icon
views-count3111 դիտում article-date 17:23 27-02-2019

Պետությունը նախատեսում է սեպտեմբերից բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է այս տարվա սեպտեմբեր ամսից բարձրացնել դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Ընդգծց, որ թե վարչապետը և թե ինքը բազմիցս հայտարարել են, որ ուսուցիչների դրույքերի, աշխատավարձերի հետ կապված հարցը օրակարգում է և առաջնային խնդիրներից է: «Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում կա արդեն սեպտեմբերից աշխատավարձերը բարձրացնելու հարցը»,-ասաց նախարարը,՝ առանց նշելու կոնկրետ չափ: Միայն հավելեց, որ այդ դրամական միջոցները կստանան նախարարության բյուջեում խնայողությունների հաշվին:

Նմանատիպ նյութեր