211652_close_icon
views-count54994 դիտում article-date 19:20 28-02-2019

Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի տնօրեն է նշանակվել Վանաձորում սիրված և հարգված մանկաբույժ Կարինե Բաղդասարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` փետրվարի 28-ին, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայում տնօրեն նշանակվեց Վանաձորում սիրված և հարգված մանկաբույժ Կարինե Բաղդասարյանը: Նրան գնահատում և սիրում են ոչ միայն պոլիկլինիկայի անձնակազմն ու պոլիկլինիկայում սպասարկվող հիվանդները, այլև իրեն ճանաչող բոլոր-բոլորը: Նա լինելով նաև Վանաձորի Բժշկական կենտրոնի Շտապ Օգնության լավագույն բժշկուհի, իր հմտության և մարդասիրության շնորհիվ բազմաթիվ մարդկային կյանքեր է փրկել: Պոլիկլինիկայի աշխատակիցները նույնպես մեծ ցնծությամբ են ընդունել տնօրենի պաշտոնում նրա նշանակումը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին բնակիչները հայտնեցին,որ կատարվել է ճիշտ ընտրություն, քանի որ եռամսյա տնօրենի ժամանակավոր պաշտոնավարման ընթացքում պոլիկլինիկայում նկատվել են բազմաթիվ դրական փոփոխություններ: Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայում սպասարկվող բնակիչիչները շնորհավորում են սիրելի բժշկուհուն, ցանկանալով համբերություն` այս դժվարին և պատասխանատու աշխատանքում: Լուսանկարները` Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր