211652_close_icon
views-count9951 դիտում article-date 17:06 12-04-2016

Թշնամու գնդակից զոհված Նորիկը բազմազավակ ընտանիքի զավակ էր. նա միշտ հարգված ու սիրված բոլորի կողմից և վերջին քայլով անմահացավ. խոնարհվում ենք

Թշնամու գնդակից զոհված Նորիկ Սարգսյանը բազմազավակ ընտանիքի զավակ է: Ընտանիքում 6 երեխա են՝ երկու քույր, չորս եղբայր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում ասաց Ապետնակ Մովսեսյանը: Նորիկ Սարգսանը միշտ է հարգված ու սիրված եղել բոլորի կողմից, բայց իր քայլով անմահացավ: Նա մինչեւ վերջ պայքարել է թշնամու հետ, բայց գերի ընկել ու օրեր անց վերադարձվել նրա մարմինը: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով նրա զոհվելու լուրը, գրել էր. «Ցավում ենք և հպարտանում.. շարքային Սարգսյան Նորիկ Զավենի Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Մարտունու ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 11 .04.2016թ. ժամը 16: 00 Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 12:00 Հասցե`Գեղարքունիքի մարզ, գ.Երանոս»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է եւ խոնարհվում:

Նմանատիպ նյութեր