1273 դիտում
22:01 28-02-2019
Սուրեն Պապիկյանը հանդիպել է նախարարությունում պրակտիկա անցնող երիտասարդ մասնագետների հետ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 28-ին ճանաչողական հանդիպում է ունեցել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով պրակտիկա անցնող երիտասարդ մասնագետների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երիտասարդների հետ զրույցում նախարարը չափազանց արդյունավետ է որակել պետական կառավարման համակարգում նորավարտ ու դեռևս աշխատանքային փորձ չունեցող մասնագետներ ներգրավելու նախարարության նախաձեռնությունը և հույս հայտնել, որ ստացած գործնական հմտությունները մրցակցային առավելություն կտան նրանց։
Նախարարի խոսքով՝ պրակտիկայի կազմակերպման նպատակներից է նաև անաչառ հայացքի միջոցով վերհանել գերատեսչությունում կազմակերպվող աշխատանքի բացերը, թերությունները ու փնտրել դրանց հաղթահարման օպտիմալ լուծումներ։ Սուրեն Պապիկյանը ուրախությամբ փաստել է, որ պրակտիկայի նախորդ փուլում իրենց աշխատասիրությամբ, ջանասիրությամբ, պրոֆեսիոնալիզմով ու ստեղծագործ մտածողությամբ աչքի ընկնող հինգ երիտասարդներ համալրել են նախարարության աշխատակազմը։ «ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկրի պետական կառավարման համակարգում սոցիալական վերելակի անխափան աշխատանքով՝ հավասար հնարավորություններ ընձեռնելով արժանի և նորարական մտածողությամբ մարդկանց»,- ասել է նախարարը։
Երիտասարդներին պատմելով իր անցած ճանապարհի մասին և լսելով նրանց անհատական պատմությունները՝ Սուրեն Պապիկյանը նշել է․ «Ես այսօր էլ շարունակում եմ մնալ ձեզանից մեկը։ Մենք պետք է միասին քարը քարի վրա դնենք և մեր ամենօրյա արդյունավետ աշխատանքով գալիք փոփոխությունների մասնակիցը դառնանք»։
Երիտասարդ մասնագետներն իրենց հարցերն ու առաջարկություններ են ուղղել նախարարին, նրա հետ քննարկել հեռանկարային գաղափարներ։
Նմանատիպ նյութեր
994 դիտում
20:42 02-11-2023
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խորհրդարանական երիտասարդ մասնագետների ծրագրի» մասնակիցների հետ
796 դիտում
19:35 22-02-2024
ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են երիտասարդ մասնագետների հետ
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2116 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
748 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար