1586 դիտում
21:40 28-02-2019
Հայ բժիշկները եզակի վիրահատություն են կատարել
Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժները կատարել են թոքի զարկերակի ստենտավորում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին բժշկական կենտրոից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հիվանդը 35 տարեկան է, 4 տարի գանգատվել է սրտի եւ թոքի խնդիրներից, եղել հանրապետության, նույնիսկ արտասահմանյան տարբեր կլինիկաներում: Գերմանիայում 1,5 տարի բուժվելուց հետո խնդիրները չեն վերացել:
Հիվանդությունն ախտորոշվել է «Էրեբունի» ԲԿ սրտաբանանական կլինիկայում: Պարզվել է, որ հիվանդի մեկ թոքի զարկերակը կրիտիկական ձեւով խցանված է, մյուս թոքի զարկերակը՝ ամբողջովին փակված:
Թեեւ միջամտությունը ռիսկային էր, սակայն սրտաբանների թիմը որոշել է ռիսկի գնալ եւ կատարել ստենտավորումը: Միջամտությունը բացառիկ է նախ դեպքերի հազվադեպ լինելու պատճառով, բայի այդ, Հայաստանում մինչ օրս չի եղել նման միջամտություն:
Հիվանդն արդեն լավ է, պատրաստվում է դուրսգրման, նրա բոլոր գանգատները վերացել են»
Նմանատիպ նյութեր
7688 դիտում
16:12 12-12-2019
Ամբողջությամբ վերականգնվել է 15 տոննայանոց քարի անկմամբ կտրած ոտքը. եզակի վիրահատություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3032 դիտում
20:21 17-10-2022
Եզակի վիրահատություն Արցախում. բժիշկներին հաջողվել է վերականգնել 20-ամյա երիտասարդի ամպուտացված ձեռքը
1497 դիտում
18:22 19-04-2022
Վահան Իշխանյանը եզակի էր ոչ միայն որպես լրագրող ու հրապարակախոս, նա եզակի մարդ էր
Այս բաժնից
562 դիտում
15:42 22-01-2025
Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվում
646 դիտում
15:02 22-01-2025
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
823 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով