211652_close_icon
views-count3862 դիտում article-date 17:57 01-03-2019

Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա. ԲՀԿ ղեկավարը բարկացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

[url=https://news.am/arm/news/499054.html?fbclid=IwAR2FMJnAPe7-IRDyPUkF8PI40BIlO0wEdsdmi4xT4buXun3U87GARNa2MxM]News.am[/url]-ը գրում է. Մարտի մեկի իրադարձությունները ցավ են բոլորիս համար։ Այս մասին այսօր՝ մարտի 1–ին, Մյասնիկյանի արձանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Ցավ է բոլորիս համար, որ ժողովրդի հեղափոխության, դժգոհության համար այսպիսի դժբախտություն կատարվեց, դա ցավ է ամբողջ հայ ժողովրդի համար, այսօր բոլորը հիշատակում են այդ օրը, գալիս են ցավակցում, որ նման բաներ երբեք ու երբեք չլինեն»,–ասաց նա։ Հարցին, արդյոք իրեն բավարարու՞մ են Մարտի մեկի բացահայտման ուղղությամբ տարվող իրավական գործընթացները, Ծառուկյանն ասաց. «Դուք գիտեք, որ ամեն ինչ կատարվում է, բոլորը քննվում է, շուտով կբացահայտվի և իրավապահ մարմինները լիարժեք կներկայացնեն հանրության համար իրական եղելությունը։ Մինչ այդ որևէ մեկը կարծիք կազմելու, միտք ասելու իրավունք չունի, քանի որ միայն իրավապահ մարմինները կարող են լիարժեք դա ասել, գործը կներկայացնեն հանրությանը և բոլորի համար պարզ կլինի»։ ԲՀԿ ղեկավարը, սակայն, վրդովվեց Մարտի մեկի գործով, որպես վկա հարցաքննվելու վերաբերյալ լրագրողի հարցից։ «Ի՞նչ վկա, դու անհարմար չե՞ս զգում, ինչքա՞ն կարելի ա ձեզ բացատրել՝ ասել, որ Ծառուկյանը կապ չի ունեցել և չի կարա ունենա կամ դուք դնում եք ձեզ չհասկացողի տեղ... Հարյուր անգամ բացատրում՝ ասում են, դուք ֆռում՝ նորից հարց եք տալիս, ես ձեր փոխարեն ամաչում եմ, ինչի՞ համար ինձ հարցաքննեն, ուրեմն սաղ բանակը, НВД–ն էնտեղ կանգնած, դնեն՝ Ծառուկյանին հարցաքննե՞ն։ Մարդ մի քիչ պետք է ուղեղ ունենա, որ իմանա ինչ հարց տա, 100 անգամ հարցը տալիս եք, ուզում ես ցույց տաս, որ այդ հարցը Ծառուկյանին տվե՞լ ես, քո ուզածը ո՞րն ա աղջիկ ջան, պատրաստված, գրած եկել ես։ Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա, բայց էս շանտաժները չի կարա Ծառուկյանի վրա ազդի, որովհետև դուք պատրաստված եկել եք, ուզում եք մի հատ ստորակետ գտնեք»,–ասաց նա։ Մանրամասներն ՝[url=https://news.am/arm/news/499054.html?fbclid=IwAR2FMJnAPe7-IRDyPUkF8PI40BIlO0wEdsdmi4xT4buXun3U87GARNa2MxM] այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր