2956 դիտում
15:10 27-08-2020
«Ես ուզում եմ հասկանալ՝ այս գործելակերպին ե՞րբ է վերջ տրվելու». Փաշինյանը բարկացավ ու պայման դրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Արտակարգ դրության ողջ ընթացքում խնդիրներ են առաջանում ոչ միայն մարդկանց համար, այլեւ պետական մարմիններն են խնդրի առջեւ կանգնում եւ դառնում են այդ կարգավորումների իրավական զոհը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/598992.html?fbclid=IwAR2Rqa9gm8ZioKmFyuFyhTm8p8zPl5KX91gByFOYWLUj57EAwIlViD8fB3o]News.am[/url]-ը։
Նա բողոքեց, որ կառավարություն ներկայացված օրենքների փաթեթը, որոնք նախատեսում են արտակարգ դրության վերացումից հետո նոր կարգավորումներ, ինչը թույլ կտա սահմանափակումներ, կարանտիններ սահմանել, ՄԻՊ-ին ուղարկվել է ընդամենը մեկ օր առաջ եւ ՄԻՊ գրասենյակը մեկ օր է ունեցել առաջարկներ ներկայացնելու համար:
Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ այս գործելակերպին ե՞րբ է վերջ տրվելու, երբ կառավարությաննիտում հնչում է, որ նախագիծը չի ուղարկվել կարծիքի, երեկ իրիկունն է ուղարկվել կարծիքի: Ինչի՞ չ ուղարկվել կարծիքի: ՊՆ-ն էլ տեղյակ չի նախագծից»:
Ի պատասխան վարչապետի աաշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանն ասաց. «Վարչապետի աշխատակազմը կարծիքի ուղարկելու եւ շրջանառելու գործառույթ չունի: Նախարարությունը, այն գերատեսչությունը, որ նախաձեռնում է տվյալ նախագիծը, պարտավոր է ուղարկել եւ շրջանառել մինչեւ վարչապետի աշխատակազմ ուղարկելը: Այնուամենայնիվ, ուզում եմ տեղեկացնել, որ նախարարական կոմիտեի օրակարգը ուղարկվում է բոլորին, բաց է եւ այդ տեղեկատվությունը հասանելի է բոլոր գերատեսչություններին»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17701 դիտում
14:14 09-12-2021
Այս 4 ամսվա ընթացքում կարելի է 100 հատ 10 հարկանի շենք կառուցել. Փաշինյանը բարկացավ
Այս բաժնից
694 դիտում
13:55 30-10-2024
Ափսոսանք եմ հայտնում ԱԺ-ում տեղի ունեցածի համար, հանրությունից պատրաստ եմ ներողություն խնդրել. Քյարամյան
697 դիտում
13:29 30-10-2024
Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում անձնական տվյալներ լրացնելուց. ոստիկանություն