211652_close_icon
views-count2208 դիտում article-date 14:52 03-03-2019

Ավագանու «Լույս» խմբակցությունը պատրաստվում է նախագիծ ներկայացնել Ռոդնինայի անվան դպրոցն անվանափոխելու մասին, «Իմ քայլում» դեռ քննարկում են, իսկ «ԲՀԿ»-ն չի հասցրել քննարկել հարցը. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/03/03/Rodnina-school/2937632]Tert.am[/url]-ը գրում է. Երևան քաղաքում, ըստ ՏԻՄ օրենքի, ավագանին է որոշում ընդունում Երևանի փողոցների, պողոտաների, զբոսայգիների, Երևանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանումների վերանվանման, անվանափոխության մասին: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/03/03/Rodnina-school/2937632]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով Երևանում գտնվող, Իրինա Ռոդնինայի անունը կրող գեղասահքի դպրոցի անվանափոխության հարցին: Նշենք, որ փետրվարի 26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել արցախյան պատերազմի ընթացքում Խոջալու քաղաքում զոհվածների հիշատակին նվիրված հակահայկական երթ, որին, Ադրբեջանի ղեկավարությունից զատ, մասնակցել է նաև խորհրդարանական պատվիրակություն Ռուսաստանից: Հակահայկական այդ միջոցառմանը մասնակցել է նաև Ռոդնինան, ինչից հետո Հայաստանում մարդիկ եղան, որոնք պահանջեցին, որ Ռոդնինայի անունը կրող գեղասահքի մարզադպրոցն անվանափոխվի: «Պետք է ինչ-որ նախաձեռնություն գեներացվի, այդ նախաձեռնությունը քննարկվի ավագանիում, հավանություն ստանա կամ չստանա»,- ասաց Կարապետյանը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/03/Rodnina-school/2937632]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր