1841 դիտում
21:18 04-03-2019
Տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին։
Դեսպանն ընդգծել է երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ Ֆրանսիայի կառավարության և գործարար շրջանակների հետաքրքրվածությունը։ Հաշվի առնելով Հայաստանում հեղափոխության հաղթանակը՝ նշել է, որ հատկապես հեռահաղորդակցության և տրանսպորտի ոլորտներում գործակցության նոր էջ բացելու հնարավորությունների մեծ առաջընթաց են տեսնում:
Հակոբ Արշակյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերն ընդլայնելու և խորացնելու մեծ ներուժը: Նա անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ֆրանսիական ընկերությունների կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններին, մասնավորապես, Ինժեներական քաղաք այցելությունից հետո «Թալես» ընկերության կողմից Հայաստանում գիտահետազոտական մասնաճյուղ ունենալու` ընկերության ղեկավարության ցանկությանը։
Նախարարը կարևորել է ինժեներական այլ խոշոր ընկերությունների կողմից ևս Հայաստանում գիտահետազոտական նման մասնաճյուղեր հիմնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ նոր գրանցվող ընկերությունների համար պետության կողմից սահմանվում են արտոնություններ:
Նա բարձր է գնահատել Ֆրանսիայի կողմից Հայաստանին սուպերհամարկարգիչներ նվիրաբերելը, որոնք պլանավորվում է տեղադրել Ինժեներական քաղաքում։
Հակոբ Արշակյանը Ժոնաթան Լաքոտին տեղեկացրել է նաև, որ «VivaTech 2019» ցուցահանդեսում Հայաստանը կունենա իր մեծ տաղավարը։ Նա նշել է, որ նախարարությունն աջակցում է այդ տաղավարի կազմակերպիչներին և կոչ է անում, որպեսզի Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունները մասնակցություն ունենան ցուցահանդեսին։
Կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT): Նախարարը լիահույս է, որ ֆրանսիական ընկերությունները բարձր մակարդակով մասնակցություն կունենան դրանում։
Դեսպանը նշել է, որ ֆրանսիական «Sofrecom» հեռահաղորդակցական ընկերությունը, որը «Orange» ընկերության դուստր ձեռնարկությունն է, ցանկություն ունի գործունեություն ծավալելու Հայաստանում: Ժոնաթան Լաքոտը տեղեկացրել է, որ ընկերությունը նաև պատրաստակամ է մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործառույթներ իրականացնել:
Նախարարը նշել է, որ պատրաստակամ է հանդիպել և քննարկել երկկողմ գործակցության հեռանկարները:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3010 դիտում
11:58 19-10-2018
Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանին
1119 դիտում
19:10 14-02-2019
Տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
Այս բաժնից
1042 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1120 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1369 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ