15272 դիտում
10:16 05-03-2019
Տարոն Մարգարյանը դասախոսներ է վարձել. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Նոր իշխանությունները որոշել են նախկին պաշտոնյաների զավակներին «լավություն անել»` առանց սովորելու գնահատականներ չբաշխել։ Մասնավորապես մի ուշագրավ դրվագ մեզ հայտնի դարձավ։
Մինչ այդ հիշեցնենք, որ ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Նրա համար հատուկ «պայմաններ» էին ստեղծվել, որ ոչինչ չխանգարի քաղաքապետի` գիտության թեկնածու դառնալուն: Սակայն գնաց ՀՀԿ-ն, ու հիմա ՀՊՏՀ-ում շատ բան է փոխվել, ոչ մի միջնորդություն, շատերը դուրս են մնում, չեն կարողանում քննությունները հանձնել: Ավելին, նույնիսկ Տարոն Մարգարյանի որդին ստիպված է սովորել, որ քննություն հանձնի:
Մեր տեղեկություններով, դասախոսներին հրահանգել են ոչ մի դեպքում չնշանակել նախկին քաղաքապետի որդուն, եթե պատրաստ չէ: Ստիպված Տարոն Մարգարյանը դասախոսներ է վարձել, որ որդուն պատրաստեն քննությունների: Ի դեպ, Մարգարյանի որդին միակը չէ, որ ստիպված է սովորել, որպեսզի բուհից դուրս չմնա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1422 դիտում
12:04 05-09-2014
Պարտադիր կուտակայինը` գիլյոտին. Երիտասարդ դասախոսներ լսարան չեն մտել, տեսանյութ
3393 դիտում
17:42 30-05-2017
Արցախի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ այցելել են ՊԲ կենտրոնական ենթակայության N զորամաս
Այս բաժնից
1063 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»