111750 դիտում
00:10 21-05-2020
Ողբերգական պատահարի զոհը և ծանր վիրավորները սպաներ են, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսներ. Yerkir.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.yerkir.am/news/view/200982.html?fbclid=IwAR3WGuFtAAr9d6Uh69JNvEGR4O-hoCUTaVbcHzW0sAlLYG4GHePx3DXjQVw]Yerkir.am[/url]-ը գրում է. Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա մեկ զոհ և 3 տուժած։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ մահացածը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի ավագ դասախոս, 57-ամյա փոխգնդապետ Հովիկ Քոսակյանն է (լուսանկարում՝ ձախից առաջինը), իսկ վիրավորները՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս, 58-ամյա Աշոտ Շեկիկյանը (լուսանկարում՝ աջից առաջինը), ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս, պահեստազորի գնդապետ, 57-ամյա Պավել Թոփչյանը (լուսանկարում՝ կենտրում) և 36-ամյա Գևորգ Հարությունյանը:
Հրշեջ-փրկարարները այրվող կրակը մարելուց հետո գրեթե ամբողջովին մոխրակույտի վերածված ավտոմեքենայում հայտնաբերել են փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի մոխրացած դին:
Ճակատագրի բերմամբ՝ փոխգնդապետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի ավագ դասախոս Հովիկ Քոսակյանը (ողբերգական պատահարի ժամանակ զոհված սպան), ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս, պահեստազորի գնդապետ Պավել Թոփչյանը (ողբերգական պատահարի ժամանակ ծանր վիրավորված սպան) և պահեստազորի փոխգնդապետ, հրետանավոր, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս Աշոտ Շեկիկյանը (ողբերգական պատահարի ժամանակ ծանր վիրավորված մյուս սպան) 2020 թ. հունվարի 28-ին, Բանակի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում այցելել էին Yerkir.am-ի խմբագրություն և երեքով միասին ներկայացրել իրենց անցած մարտական փառավոր ուղին, ներկայացրել ջերմ և անմոռաց հիշողություններ Արցախյան ազատամարտից, Հայոց բանակի կազմավորման դժվարին շրջանից…
Ի դեպ, ինչպես հատուկ է զինվորականներից շատերին, և՛ Քոսակյանը, և՛ Թոփչյանը, և՛ Շեկիկյանը երբեք հանդես չեն եկել զանգվածային լրատվամիջոցներով, և Yerkir.am-ին հանձնած ծավալուն հիշողությունները նրանց առաջին, իսկ փոխգնդապետ Քոսակյանի պարագայում, ցավոք, վերջին հարցազրույցն էր:
Սպաների՝ Բանակի օրվա առիթով նշյալ հիշողությունները ներկայացնող հրապարակումը և տեսանյութը՝ [url=https://www.yerkir.am/news/view/190679.html]այստեղ[/url]:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/20/1155216/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մայիսի 20-ին առաջ դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց թաղամասի տարածքում հրդեհ էր բռնկվել Mazda մակնիշի 35 QT 322 համարանիշի ավտոմեքենայում:
Հրդեհի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ:
Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:
Հրշեջները մարել էին ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Կրակը մարելուց հետո ավտոմեքենայում հայտնաբերվել էր ամբողջովին մոխրացած դի:
Դեպքի վայր էին ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3450 դիտում
17:42 30-05-2017
Արցախի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ այցելել են ՊԲ կենտրոնական ենթակայության N զորամաս