1832 դիտում
10:48 05-03-2019
Լուրջ խնդիրներ՝ ՆԱՏՕ-ի հետ․ ինչո՞ւ է գալիս Ջեյմս Ապաթուրայը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը յուրաքանչյուր առիթով փորձում է հասարակությանը հավաստիացնել, որ փայլուն են արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունները, այդուհանդերձ, կարծես թե ամեն ինչ այնքան էլ այդպես չէ:
Մեր տեղեկություններով՝ մասնավորապես վտանգված է Հայաստան-Հյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ) հետագա համագործակցությունը, որովհետև հեղափոխական նոր իշխանությունների ջանքերով, որքան էլ որ նրանք հակառակը պնդեն, հարթ չեն ընթանում հայ-ռուսական հարաբերությունները, և դրա հետևանքով, ըստ էության, ավելորդ զգուշավորություն ցուցաբերելով չեն կարողանում պատշաճ կերպով կառուցել ու շարունակել եվրոպական և ատլանտյան կառույցների հետ հարաբերությունները:
Փաստորեն, Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի կիրարկման և վավերացման տեղում դոփելը խնդրի ընդամենը մեկ մասն է: Ինչպես փաստում են մեր աղբյուրները, առավել լուրջ են խնդիրները ՆԱՏՕ-ի հետ:
Խնդիրն այն է, որ Հայաստանն առաջին անգամ 2005թ. ստորագրել և 2006 թվականից սկսել է կյանքի կոչել «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP-lnUivklual partnership action plan) ծրագիրը:
Այս տարի լրանում է նման գործողությունների 5-րդ ծրագրի 5-րդ IPAP-ի ժամկետը, որն ուժի մեջ է մտել 2017թ. և փաստորեն ավարտվում է 2019թ.-ին: Նախորդ իշխանությունների օրոք գործընթաց էր սկսված գործողությունների 6-րդ ծրագրի աշխատանքների նախապատրաստության ուղղությամբ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ համաձայնագիրը և այդ IPAP ծրագրի մեջ Հայաստանի ներգրավումը հարցականի տակ են դրվել Հայաստանի Կառավարության կողմից:
Անհասկանալի է, թե որ գերատեսչության պատճառով է արգելակվում «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP) ծրագրի 6-րդ IPAP-ը:
Ակնհայտ է, որ դա չի կարող Պաշտպանության նախարարությունը լինել, որովհետև նախարար Դավիթ Տոնոյանը ժամանակին Բրյուսելում աշխատել է որպես ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ, և դժվար թե նման խնդիրներ առաջացներ:
Ըստ ամենայնի գործընթացն արգելակվում է կա´մ Կառավարության աշխատակազմի, կա´մ Արտաքին գործերի նախարարության մակարդակով, որոնք Ռուսաստանի հետ հարաբերությունների անորոշության պատճառով, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ի հետ կապված զարգացումները, այն հանգամանքը, որ դեռ այնուամենայնիվ վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնական հանդիպում չի ունեցել, այնքան են զգուշավոր գործում, որ ռուսների դժգոհությունը չհարուցելու համար խուսափում են IPAP-ի 6-րդ ծրագիրը նախապատրաստելուց:
Ըստ երևույթին, հենց սա է պատճառը, որ մեր աղբյուրների հավաստմամբ մեկ շաբաթ անց սպասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի այցը Հայաստան, ով Կառավարության ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց հետ բանակցությունների միջոցով փորձելու է հասկանալ Հայաստան-ՆԱՏՕ հետագա համագործակցության հեռանկարները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4236 դիտում
19:33 12-06-2017
ՆԱՏՕ-ի բոլոր անդամները սատարում են ՆԱՏՕ-ի բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. Ջեյմս Ապաթուրայ
Այս բաժնից
1063 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»