211652_close_icon
views-count43060 դիտում article-date 13:22 05-03-2019

Զինվորական դատախազ ներկայացած հայկական «Օստապ Բենդերը» կալանավորվեց. Էրեբունու դատախազությունը, ոստիկանությունն ու քննչական բաժինը հսկայածավալ աշխատանքներ էին կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն բաժնի քննիչ Ավետ Նանագուլյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Սարգիս Սարգսյանի նկատմամբ, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Դատավոր Մեսրոպ Մակյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Սարգսյանը դատարանից տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ «Հայկական Օստապ Բենդեր» անունը ստացած Ս. Սարգսյանը այլ քաղաքացիներից նույնպես խարդախությամբ գումարներ հափշտակած լինի։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հայտնաբերվել է ևս մեկ տուժած, ով Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է և Ս. Սարգսյանը նրա վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է 5 հազար ԱՄՆ դոլար, ՌԴ և ՀՀ դրամներ, ինչպես նաև ոսկյա վզնոց։ Կան տեղեկություններ, որ նա Ս. Սարգսյանը հարվածել է այդ կնոջ պարանոցին ու ոտքին և բացահայտ հափշտակել ձեռքի ոսկյա շղթան։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/04/1118902/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 3-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների (Էրեբունու բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ) ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի (բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի) գլխավորությամբ հայտնաբերել են մի խումբ անձանց նկատմամբ խաբեություն կատարած և խոշոր չափի գումարներ հափշտակած կասկածյալին։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս իր զոհերի մոտ ներկայացել էր որպես մեկ՝ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակից, մեկ՝ զինվորական դատախազի տեղակալ ու իր համար նորակառույց շենքերից մեկում «Համահայկական հիմնադրամի միջոցներով բնակարան ձեռք բերելու համար որպես մայր գումար, (ժողովրդի լեզվով ասած՝ բեհ) քաղաքացուց ստացել էր խոշոր չափի գումար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝բերման ենթարկված Ս. Ս.-ն քաղաքացիներից հափշտակել էր տարբեր չափի գումարներ՝ կես միլիոնից մինչև 3 մլն 350 հազար դրամ։ Նշված հանցագործութունը օբյեկտիվ և բազմակողմանի քննելու նպատակով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ քննչական բաժնի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի և քննիչ Ավետ Նանագուլյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ բերման ենթարկված Ս. Ս.-ն նախկինում դատապարտված է եղել մի շարք խարդախություններ կատարելու համար։ [b]Դատարանի որոշմամբ կալանավորված «Հայկական Օստապ Բենդերն» է, նույն ինքը՝ Սարգիս Սարգսյանը [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0587913001551772734340157.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր