2398 դիտում
14:59 05-03-2019
Կյանքից հեռացել է հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշին
Մոսկվայում 88 տարեկանում կյանքից հեռացել է նշանավոր գրող, կինոդրամատուրգ, հայագետ և հայասեր Կիմ Բակշին: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը:
«Կիմ Բակշին իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի պատմության, մշակույթի ուսումնասիրմանը: Դեսպանատան անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կիմ Բակշիի հարազատներին»,-ասված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ դեսպանության էջում արված գրառման մեջ:
Կիմ Նաումի Բակշին ծնվել է 1931 թվականին Մոսկվայում: Հայագիտությամբ է զբաղվել 1964 թվականից: Հայաստանի մասին 6 գրքի հեղինակ է:
Նրա հեղինակած սցենարներով Հայաստանի մասին նկարահանվել է ավելի քան 50 վավերագրական ֆիլմ: Դրանցից մի քանիսն արժանացել են միջազգային և տարածաշրջանային մրցանակների, իսկ 20 սերիաներից բաղկացած «Մատենադարան» հեռուստատեսային ֆիլմը, որի համահեղինակն է նաև ռեժիսոր Հովհաննես Հախվերդյանը, ստացել է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի միջազգային մրցանակ: Հրապարակախոսին շնորհվել են «Մովսես Խորենացի» մեդալ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի «Պատվո շքանշան»: Նա նաև «Կարպիս Փափազյան» հատուկ հիմնադրամի (Վիեննա) և Հայաստանի գրողների միության «Հովհաննես Թումանյան» մրցանակների դափնեկիր է:
Նմանատիպ նյութեր
7073 դիտում
23:19 16-04-2016
Կյանքից հեռացել է հայ ժողովրդի բարեկամ Մարիտե Կոնտրիմայտեն
98159 դիտում
15:45 29-10-2021
Կյանքից վաղաժամ հեռացել է Գավառի մանկատան սիրելի ընկեր և բարեկամ, բարեգործ Բալաբեկ Քոչարյանը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»