211652_close_icon
views-count1737 դիտում article-date 23:20 05-03-2019

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները բաց դաս են անցկացրել Երևանի հայ-չինական բարեկամության դպրոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այն, որ երեխաների հետ անցկացվող միջոցառումներն ամենահետաքրքիրներից են, կարծես թե ապացուցման կարիք չունի: Բայց ամեն անգամ դրանում համոզվելը հաճելի է ու ոգևորող: Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ անցկացվող իրազեկման շաբաթվա շրջանակներում՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները թեմային վերաբերող բաց դաս անցկացրեցին Երևանի հայ-չինական բարեկամության դպրոցում: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը երեխաներին մատչելի լեզվով ներկայացրել է այն խնդիրները, որոնց լուծումը թե վերահսկող մարմնի, թե սպառողի համար առաջնային է: Ի՞նչ է սննդամթերքի անվտանգությունը, ի՞նչ պետք է անի երեխան իր կյանքի, առողջության և շրջակա միջավայրի անվտանգությունը պաշտպանելու համար. ահա այսպիսի ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով երեխաները ծանոթացան սննդամթերքի անվտանգության սկզբունքներին: «Առանց սպառողի՝ ձեր, անմիջական աջակցության հնարավոր չէ ապահովել լիարժեք վերահսկողություն»,- ասել է Գեորգի Ավետիսյանը: Բաց դասին մասնակցել է նաև «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Նա հորդորել է լինել ակտիվ, ճանաչել սեփական իրավունքներն ու լինել գրագետ սպառող, ցանկացած խախտում նկատելիս՝ բարձրաձայնել դրա մասին ու պահանջել պատկան մարմնից վերացնել այն: ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը երեխաներին հորդորել է մինչև սննդամթերքի մակնշմանն անդրադառնալը ուշադրություն դարձնել իրացման կետերի մաքրությանը և մթերք չգնել սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմաններ ունեցող խանութներից և, իհարկե, այդ մասին տեղեկացնել պատկան մարմնին: Աշակերտները մեծ ուշադրությամբ են հետևել ցուցադրվող նյութին, որը պատմել է վտանգավոր սննդամթերքից խուսափելու, առողջ սնունդ օգտագործելու առավելությունների, ինչպես նաև այն կանոնների մասին, որոնց պետք է հետևել սննդամթերք ընտրելիս: Իսկ այն առողջ նվերները՝ մրգերի ու բանջարեղենի տեսքով, որոնք նրանք ստացան որպես տրվող հարցերին ճիշտ պատասխանելու խրախուսանք, ուղղակի հրճվանքի առիթ են դարձել: Դպրոցականներն ակտիվորեն քննարկել են նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում սպառողների իրավունքների մասին պատմող տեղեկատվական թերթիկներն ու ցուցադրված հոլովակը: [b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր