2088 դիտում
09:31 06-03-2019
Իշխանական շրջանակներում կարծիք կա, որ Բրյուսել մեկնելու ամենապատեհ պահը չէր. «Փաստ»
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցը սպասվածին հակառակ փոքր-ինչ միապաղաղ է անցել: Բանն այն է, որ եվրոպական քաղաքական վերնախավը պատրաստվում է մայիսյան ընտրություններին, բոլոր կուսակցություններն ու քաղաքական դեմքերն իրենց ուժերը գեներացրել են ընտրական գործընթացների նախապատրաստական աշխատանքներին:
«Մյուս կողմից՝ Եվրահանձնաժողովն ամփոփում է իր աշխատանքները, Եվրախորհրդի պառլամենտականները զբաղված են նախընտրական քարոզչությամբ: Այդ իսկ պատճառով, նույնիսկ իշխանական շրջանակներում կարծիք կա, որ Բրյուսել մեկնելու ամենապատեհ պահը չէր, առավել ևս, որ շատ լուրջ օրակարգ և փաստաթղթերի փաթեթներ հրատապ քննարկելու անհրաժեշտություն չկար:
Ըստ տեղեկությունների, տեղում իրավիճակը փորձել է փրկել Զոհրաբ Մնացականյանը, ով 2013 թվականի եվրոասոցացման պայմանագրի նախապատրաստական փուլում էական դերակատարություն է ունեցել, եղել է հիմնական բանակցողը և որոշակի կապեր ունի:
Անկարևոր չէ նշել, որ այցը կայացել է հայաստանյան կողմի նախաձեռնությամբ: Բայց եթե անցյալ տարվա հունիսյան այցը Բրյուսել իսկապես կարելի է բավականին հաջողված համարել՝ նաև հաշվի առնելով հեղափոխության «թարմությունը», ապա ինն ամիս անց որոշակի սառնություն և անհանգստություն կա եվրոպաշտոնյաների շրջանում: Իսկ անհանգստությունն այն է, որ ինչքան էլ Փաշինյանը գովում է ԵՄ-ՀՀ համաձայնագիրը, վերջինիս կյանքի կոչման ուղղությամբ էական քայլեր դեռևս չեն նշմարվում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1073 դիտում
22:49 02-02-2014
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնելու է Բրյուսել
1310 դիտում
19:38 02-10-2022
Արմեն Գրիգորյանը մեկնելու է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կոմիտեի հետ հանդիպման
Այս բաժնից
1063 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»