1485 դիտում
13:52 06-03-2019
ԱՄԷ-ն բարձր է գնահատել Աբու Դաբիում Հայաստանի զինվորական նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները
Մարտի 5-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանին ընդունեց ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդին (Mohammed Bin Ahmad Al Bawardi):
Հանդիպման սկզբում դեսպան Մկրտումյանն ալ-Բովարդիին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ծավալված զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձ կատարվեց և պետնախարարի կողմից մեկ անգամ ևս բարձր գնահատականի արժանացավ Աբու Դաբիում փետրվարին կայացած IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի զինվորական նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները։
Քննարկվեցին նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նմանատիպ նյութեր
5543 դիտում
21:01 09-12-2019
ԶՈՒ-ն հայտարարում է պատվո պահակային վաշտի ծառայողների ընտրություն
835 դիտում
20:11 16-10-2023
Վահան Քերոբյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել նաև ԱՄԷ արտաքին առևտրի պետական նախարարի հետ
Այս բաժնից
574 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
982 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում