1297 դիտում
19:51 17-03-2015
Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպել է Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարի հետ
Մարտի 15-ին Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը (նստավայրը` Հանոյ) հանդիպում ունեցավ Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Ալբերտ դել Ռոսարիոյի հետ:
Դեսպան Վարդանյանը Ալբերտ դել Ռոսարիոյին փոխանցեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ջերմ ողջույնները և վերահաստատեց Հայաստան այցելելու հրավերը:
Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունն ու միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը` տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում համագործակցության խորացման համար:
Դեսպան Վարդանյանը նախարար դել Ռոսարիոյի խնդրանքով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և տեղեկացրեց, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական մոտեցում ցուցաբերել բանակցային գործընթացին, ինչն ուղեկցվում է շփման գծում սադրիչ գործողությունների իրականացմամբ ու հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներով:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` դեսպան Վարդանյանը ներկայացրեց այդ կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումները, դրանց էությունն ու բովանդակությունը:
Քննարկվեցին տարածաշրջանային արդի խնդիրներ, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Նմանատիպ նյութեր
2479 դիտում
12:53 15-06-2016
Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆիլիպինների Հանրապետություն
1859 դիտում
23:38 11-06-2014
Դեսպան Վարդանյանը հանդիպել է Ֆիլիպինների արտաքին գործերի քարտուղարին
Այս բաժնից
961 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը
1150 դիտում
15:03 16-01-2025
Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել