1039 դիտում
16:49 06-11-2014
ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարին է փոխանցել Կարեն Ճշմարիտյանի՝ Հայաստան այցի հրավերը
Նոյեմբերի 6-ին Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարար Վու Հույ Հոանգն ընդունեց Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանին:
Ընդգծելով երկու երկրների միջև ձևավորված ջերմ և գործընկերային հարաբերություններն ու երկու ժողովուրդների բարեկամությունը՝ կողմերն շեշտեցին տնտեսական կապերի խորացման և ամրապնդման անհրաժեշտությունը:
Դեսպան Վարդանյանը նախարարին ներկայացրեց Հայաստանի տնտեսական կյանքի առանձնահատկությունները, տնտեսության ավանդական ճյուղերը, ինչպես նաև քննարկեց ներդրումային հնարավորություններն ու ներդրողների համար ստեղծված պայմանները: Դեսպանը Հույ Հոանգին փոխանցեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ Հայաստան այցելելու հրավերը:
Կողմերը քննարկեցին տնտեսական ոլորտում համագործակցության օրակարգում առկա հարցերը՝ համագործակցությունը երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև, գործարար խորհրդի ստեղծումն ու երկու երկրների գործարարների մասնակցությամբ համաժողովի անցկացումը: Համագործակցության խթանման համար զրուցակիցներն ընդգծեցին միջկառավարական հանձնաժողովի և իրավապայմանագրային դաշտի ստեղծման անհրաժեշտությունը:
Հույ Հոանգն իր հերթին հայտնեց վիետնամական կողմի պատրաստակամությունը` քայլեր ձեռնարկելու երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, ներդրումների խթանման, գործարար կապերի հաստատման ուղղությամբ՝ նշելով, որ վիետնամական սպառողներին քաջածանոթ են հայկական արտադրության մի շարք ապրանքատեսակներ: Գործարար կապերի խթանման նպատակով նախարարն առաջարկեց իրականացնել վիետնամցի գործարարների այց Հայաստան:
Կողմերը պայմանավորվեցին սերտորեն համագործակցել քննարկված հարցերի շուտափույթ և արդյունավետ իրականացման հարցում:
Նմանատիպ նյութեր
1346 դիտում
19:34 02-09-2016
Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի հետ
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր