211652_close_icon
views-count1967 դիտում article-date 23:03 28-03-2019

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը դեսպանությունում հյուրընկալել է Արցախի մի խումբ գերմաներեն ուսումնասիրող աշակերտների

Մարտի 24-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը դեսպանությունում հյուրընկալեց Արցախի մի խումբ գերմաներեն ուսումնասիրող աշակերտների, ովքեր Գերմանիա էին ժամանել դպրոցականների փոխանակման ծրագրով։ Այցը կազմակերպվել էր ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության և Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միխայել Շմիդթի աջակցությամբ։ Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը։ Ողջունելով հյուրերին՝ դեսպանը հույս հայտնեց, որ այցի արդյունքում պատանիները սերտ կապեր կհաստատեն գերմանացի հասակակիցների հետ, որոնք կպահպանվեն և կընդլայնվեն նաև հետագայում։ Մարտի 27-ին Աշոտ Սմբատյանը Նաումբուրգում հանդիպեց քաղաքի գիմնազիայի տնօրեն դր. Հայնեքեի հետ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը բարձր գնահատեց դպրոցականներին գիմնազիայում հյուրընկալելու պատրաստակամությունը։ Երկուստեք կարևորվեց կրթության ոլորտում ապաքաղաքականացված համագործակցության խորացումը, ինչը կնպաստի երեխաների՝ գերմաներենի իմացության բարձրացմանը և գերմանական հարուստ մշակույթին մերձեցմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր