211652_close_icon
views-count3057 դիտում article-date 10:39 07-03-2019

Ինչո՞ւ ՀՅԴ-ն «Ոչ մի թիզ հող» ակցիա չէր անցկացնում ՀՀԿ-ի օրոք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀԿ ու ՀՅԴ վերնախավն ակտիվ մասնակցում էր օրերս Ազատության հրապարակում անցկացված «Ոչ մի թիզ հող» ակցիային: Ավելին, «Ժողովուրդ» թերթը տեղեկացրել էր, որ հենց իրենք են այդ ակցիայի իրական կազմակերպիչները: Միայն թե նման վերնագրով ակցիայի անցկացումը զավեշտալի է, քանի որ նոր կառավարությունը երբեւէ չի հայտարարել հողեր զիջելու մասին: «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ՀՅԴ-ական նախկին պատգամավոր, նախկին նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, թե հողեր զիջելու սպառնալիքը միշտ էլ կախված է: «Սա որեւէ ձեւով չի նշանակում, որ մենք ինչ-որ հստակ ինֆորմացիա ունենք, որ այդպիսի իրավիճակ կարող է առաջանալ, բայց նաեւ հասարակության մեջ մենք հաճախ տեսնում ենք զիջողական տրամաբանությունը, որ տարբեր անձանց կողմից փորձ է արվում ներկայացնել»: Իսկ հարցին՝ ինչու իրենք Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ չէին խոսում այդ մասին, երբ նախկին նախագահն ինքն էր հայտարարել յոթ շրջան վերադարձնելու պատրաստակամության մասին, Մինասյանն ասաց. «Ովքեր ասում են` չեն եղել, պարզապես լավ չեն հիշում կամ պարզապես իրավիճակից ելնելով են փորձում էդպիսի բան ասել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր