16534 դիտում
14:30 07-03-2019
Պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքով ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ձերբակալվել է Երևանի բնակիչ՝ 52-ամյա Վահան Պողոսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Պողոսյանը առողջապահության նախկին փոխնախարար է։
Քննչական խմբում ներգրավված են նաև Աբովյանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
6007 դիտում
22:54 31-07-2018
Իջևանի ոստիկանները բացահայտել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ