211652_close_icon
views-count2173 դիտում article-date 08:09 08-03-2019

Սիրիայում հայ սակրավոր է վիրավորվել

Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում այսօր՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր