6142 դիտում
00:27 11-03-2019
Պարոն Փաշինյան, ես չեմ տեսնում Ձեզ Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի դերում. Շարմազանով
Աժ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը իր Facebook-ի էջում գրել է․
«Պարոն Փաշինյան, ես չեմ տեսնում Ձեզ Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի դերում.
10 ամիս առաջ, երբ Ազգային ժողովը աննախադեպ ճնշումների եւ շանտաժի ներքո ընտրեց երկրի վարչապետ, այսպես դիմեցի Նիկոլ Փաշինյանին: Թարմ են հիշողությունները , թե ինչպես էր պատգամավոր, վարչապետի թեկնածու Փաշինյան Նիկոլը մարդկանց «դուխ» տալիս, որ զանգեն, հայհոյեն, թաղեն, անիծեն իր գործընկերներին: Փաշինյան Նիկոլը անդրդվելի էր՝ վերջնագիր ներկայացրեց՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա:
Եւ փառք Աստծուն, որ օրվա իշխանությունը չգնաց արկածախնդրությանն ընդառաջ, եւ կորուստներ չունեցանք:
Փաշինյանի ընտրությունից անցել է 10 ամիս, իրականությունը մեծ արագությամբ պարզ է դառնում նույնիսկ նրանց համար, ում աչքերը փակ էին:
Այն ժամանակ ես ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ ընտրում ենք ոչ թե ժողովրդական տրիբուն կամ հռետոր, այլ գործադիրի ղեկավար, գերագույն գլխավոր հրամանատար եւ գլխավոր բանակցող Արցախի հիմնահարցում:
Արցախի հիմնահարցում Նիկոլ Փաշինյանը որեւէ հայեցակարգ չներկայացրեց, թե ինչպես է բանակցելու, որն է լինելու փոխզիջումների գինը, գնալո՞ւ ենք փոխզիջումների, թե ոչ, ի՞նչ է լինելու ազատագրված տարածքների ճակատագիրը:
Երբ ասում էինք՝ չեք կարող, ի վիճակի չեք, մեզ հակադարձում էին՝ Ազգային ժողովը կցրվի, ամեն բան կուղղվի ու երկիրը կթռնի:
Նախկին ԱԺ-ն չկա, հիմա խորհրդարանում Փաշինյանին ծափահարում են, հանրապետական «բոբո, չուզողները» Նիկոլին վատ բաներ չեն ասում, բայց իրականությունը դրանից չի փոխվում:
Իրականությունը շատ տխուր է եւ պտուղներն արդեն քաղում ենք ազգովի, ոչ միայն Նիկոլին ծափ տվողները:
Հ. Գ. Պարոն Փաշինյան, «քարը փեշիցդ գցի» :
Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի աթոռը քո հագով չի»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
823 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
901 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1285 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ