Արցախում վաղը կկայանա Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է վարչապետ Փաշինյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ Հանրապետություն՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Այցի հետ կապված մանրամասների վերաբերյալ պատշաճ կծանուցվի»,- ասացին վարչությունից: