1432 դիտում
21:18 11-03-2019
Չեխիայի հեյտման Յիրժի Շտյեպանի հրավերով ՀՀ Տավուշի մարզպետի ղեկավարած պատվիրակությունը մասնակցել է միջազգային զբոսաշրջային 20-րդ տոնավաճառին
Մարտի 7-9-ին Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովե երկրամասի հեյտման (երկրամասի ղեկավար) Յիրժի Շտյեպանի (Jiří Štěpán) հրավերով ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ղեկավարած պատվիրակությունը մասնակցեց Infotour & Cykloturistika 2019 միջազգային զբոսաշրջային հոբելյանական 20-րդ տոնավաճառին, ինչպես նաև հանդիպումներ և բանակցություններ ունեցավ մարզի ղեկավարության հետ։ Այցին մասնակցեց նաև Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։
Տոնավաճառին մասնակցում էին Հրադեց Կրալովե երկրամասի հետ գործընկերային հարաբերություններ ունեցող պատվիրակություններ Ուկրաինայից, Լեհաստանից և Սլովակիայից։
Մարտի 8-ին տոնավաճառի շրջանակներում տեղի ունեցավ Տավուշի մարզի ինտերակտիվ ներկայացումը՝ իր տնտեսական ներուժի, զբոսաշրջային գրավչության և մշակութային արժեքների վերաբերյալ։ Նույն օրը Հրադեց Կրալովե երկրամասի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում մարզպետ Հ.Չոբանյանը և դեսպան Ա.Հովակիմյանը քննարկեցին երկու երկրների տարածաշրջանների և քաղաքների միջև գործընկերային կապերի ընդլայնման, տնտեսական և մշակութային կապերի զարգացման հեռանկարները։
Տեղեկանք. Հրադեց Կրալովե երկրամասը գտնվում է Չեխիայի հյուսիս-արևելքում, սահմանակցելով Լեհաստանին։ Երկրամասը հայտնի է որպես զբոսաշրջության սիրված վայր, այնտեղ է գտնվում Կրկոնոշե Ազգային պարկը։ Տավուշի մարզի հետ համագործակցության համաձայնագիրը կնքվել է 2015թ։ Հրադեց Կրալովե երկրամասի ղեկավարը Հայաստան այցելել է 2017թ։
Նմանատիպ նյութեր
3253 դիտում
14:54 14-09-2017
«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղին արժանացել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» մրցանակին
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»