Վոլգոգրադում հրաձգության հետևանքով վիրավորվածներից 2-ը հայ են, մահացածը՝ ռուս.Դեսպանություն
ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդած տեղեկատվության՝ մարտի 10-ին ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլով քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ազգությամբ հայ ՌԴ 2 քաղաքացիներ։
Տեղի ունեցած միջադեպի արդյունքում մահացել է ռուսազգի ՌԴ քաղաքացի։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Վոլգոգրադի մոտ Ֆրոլովո քաղաքում տեղի էր ունեցել հրազենի կիրառմամբ զանգվածային ծեծկռտուք: Մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել:
Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, հրաձգության պատճառը ոմն դաղստանցու պատճառով վեճն էր: Պարզաբանման համար ժամանել է Դաղստանի 6 քաղաքացի: Նրանք մտել են Ֆրոլովոյի խանութ, որը պատկանում է խառնածին հայ-ադրբեջանական ընտանիքի: Վեճը սկզբում տնտեսական բնույթ է կրել: Հայ-ադրբեջանական ընտանիքի կողմից վեճի բոլոր մասնակիցները բիզնեսմեններ են, նրանք առեւտրով են զբաղվում:
Վեճի մասնակիցներից մեկի խոսքով՝ առաջինը սկսել են կրակել դաղստանցիները: Փոխհրաձգության հետեւանքով մեկ մարդ՝ հայ Է.-ն, մահացել է, ով բիզնեսմեն էր, Ֆրոլովոյում առեւտրով էր զբաղվում:
Հիվանդանոցում են երեք վիրավորներ: Նրանք են՝ երկու դաղստանցիներ, այդ թվում՝ այն տղան, ով առաջինն էր սկսել կրակել, եւ հայ-ադրբեջանական ընտանիքի ներկայացուցիչ Վ.-ն: Տղային սովորաբար բռնցքամարտիկ են անվանում: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: